Յուվենտուսը կապ է հաստատել ՊՍԺ-ի հետ

2021 archivio Image Sport / Calcio / Paris Saint Germain /Mauro Icardi / foto Panoramic/Image Sport

«Յուվենտուսը» կապ է հաստատել «Պարի Սեն Ժերմենի» հետ՝ Մաուրո Իկարդիի հասանելիության հարցով, հայտնում է L’Equipe-ը:

Իտալական գրանդը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը՝ 28-ամյա ֆուտբոլիստին այս ամիս վարձավճարով ձեռք բերելով:

Նշվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է մշտապես բաժանվել Իկարդիից, այլ ոչ վարձավճարով: ՊՍԺ-ն ցանկանում է նաև, որ գործարքի մեջ ներառվի իտալացի հարձակվող Մոյզե Կինը:

Կողմերի միջև բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:

Արգենտինացի հարձակվողն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: