Իտալիայի հավաքականը գերազանցել է չոր շարքի համաշխարհային ռեկորդը

Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրիայի հետ խաղում գերազանցել է ազգային թիմերի շրջանում չոր խաղերի շարքի համաշխարհային ռեկորդը: Այս մասին հայտնում է Squawka-ն:

Իտալացիներն ավելի քան 1144 րոպե գոլ բաց չեն թողել: Սակայն Ավստրիայի հետ խաղի 114-րդ րոպեին Սաշա Կալայջիչը այդուհանդերձ գրավել է իտալացիների դարպասն ու ընդհատել ռեկորդային շարքը:

Նախորդ ռեկորդը նույնպես սահմանել էր Իտալիայի հավաքականը՝ դարպասապահ Դինո Ձոֆի հետ, որը 1972-ից 1974 թվականների ընթացքում 1143 րոպե դարպասն անառիկ էր պահել:

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Իտալիա-Ավստրիա խաղն ընթանում է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում իտալացիները երկու անպատասխպան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: