🎥 NBA. Ջեյմսի հերթական արդյունավետ խաղը հաղթանակ բերեց Լեյքերսին, այլ արդյունքներ

NBA-ում ավարտվեց հերթական խաղային օրը:

«Լոս- Անջելես Լեյքերսը» սեփական խաղահրապարակում 122:114 հաշվով պարտության մատնեց «Սակրամենտո Քինգսին»: Տանտերերից հերթական լավ հանդիպումը անցկացրեց, վերջիններիս առաջատար Լեբրոն Ջեյմսը: 37-ամյա բասկետբոլիստն իր հերթական 30+ միավորանոց խաղն անցկացրեց: Ջեյմսը խաղահրապարակում անցկացրեց 36 րոպե և իր հաշվին գրանցեց 31 միավոր, 5-ական ռեբաունդ ու արդյունավետ փոխանցում: Հյուրերից լավագույնը Դեարոն Ֆոքսն էր 30 միավորով: Այս հաղթանակը 20-րդն էր «Լեյքերսի» համար: Դրա դիմաց ունեն 19 պարտություն և Արևմտյան կոնֆերենցիայում 7-րդն են: «Սակրամենտոն» 10-րորդն է ու գտնվում է փլեյ-ին գոտում:

Մյուս խաղերը.

«Մեմֆիս»- «Կլիվլենդ» 110:106

«Սան Անտոնիո»- «Տորոնտո» 104:129

«Ինդիանա»- «Նյու Յորք Նիքս» 94:104

«Ֆինիքս»- «Նյու Օրլեան» 123:110