«Կրասնոդարը» հայտարարել է գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոյին և նրա երկու օգնականներին՝ Վասիլի Բերեզուցկուն և Ալեքսանդր Էրմակովիչին պաշտոնանկ անելու որոշման մասին։
Գոնչարենկոյի պայմանագիրը «ցլերի» հետ կնքվել էր մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։
18 տուրից հետո Կրասնոդարը ՌՊԼ-ի աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը։
Գոնչարենկոն «Կրասնոդարի» հետ աշխատում էր 2021 թվականի ապրիլի 6-ից։
Նոր մարզչի մասին դեռևս տեղեկություն չկա: