Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Կիերան Տրիպիերը մոտ է ակումբից հեռանալուն։
BBC-ի փոխանցմամբ՝ «Նյուքասլը» պայմանավորվել է մադրիդցիների հետ անգլիացու տրանսֆերի հարցում։ Գումարը կկազմի 12 մլն ֆունտ (մոտ 14,4 մլն եվրո) գումարած բոնուսներ։
Daily Mail-ի լրագրող Քրեյգ Հոուփը գնահատում է բոնուսային մասը 3 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 3,6 միլիոն եվրո): Նա նաև նշում է, որ Տրիպիերը կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ աշխատավարձը կկազմի շաբաթական 100 հազար ֆունտ ստեռլինգ։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա խաղացողը Լա Լիգայում անցկացրել է 15 խաղ։