Կոուտինյոն որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան, եթե հեռանա Բարսելոնայից

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն ցանկանում է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Բրազիլացին հասկանում է, որ իրեն պետք է խաղաժամանակ ստանալ՝ հաշվի առնելով Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը, հայտնում է լրագրող Սիկե Ռոդրիգեսը՝ վկայակոչելով Cadena SER-ի գործընկեր Բրունո Ալեմանին:

Կոուտինյոյի շրջապատը վստահեցնում է, որ խաղացողը երկու առաջարկ ունի՝ «Նյուքասլից» և «Արսենալից»: Ինքը՝ ֆուտբոլիստը, նախընտրում է կարիերան շարունակել «Արսենալում»։

Կատալոնական ակումբը չի պատրաստվում խոչընդոտ հադիսանալ, եթե ստանա շահավետ առաջարկ:

Այս մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։