Իտալացի գործակալ Ջովանի Բրանչինին հայտնել է, որ Մադրիդի «Ռեալը» նոր առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի համար:
«Այժմ ամեն ինչ կախված է ՊՍԺ-ից, քանի որ «Ռեալը» վերադարձել է Մբապեի համար՝ օրեր առաջ առաջարկելով 50 միլիոն եվրո: Չգիտեմ, թե ինչպես կավարտվի այս ամենը: Ինձ թվում է՝ Պերեսի այս քայլին արժե ուշադիր հետևել։
Մբապեի նման խաղացողի համար ամոթալի կլինի անվճար հեռանալը։ Ես չգիտեմ, թե ինչ են մտածում այդ մասին Փարիզում»,- ասել է Բրանչինին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Ամռանը ֆրանսիացի հարձակվողը կունենա ազատ գործակալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ին Մբապեի համար առաջարկել էր 180 միլիոն եվրո։