2021 թվականին ամենաշատ գոլ խփած ակումբները

2021 թվականն արդեն պատմություն է: Այդ տարում ականատես եղանք բազում գեղեցիկ հանդիպումների և խփված գնդակների:

Այժմ կներկայացնենք, թե թոփ 5 լիգաների ակումբներից, որն է ամենաշատը տխրեցրել մրցակիցներին և ամենաշատ գոլ խփած թիմերի տասնյակը:

Առաջին դիրքում է Մյունխենի «Բավարիան»: Հանսի Ֆլիկի և Յուլիան Նագելսմանի թիմը ողջ 2021 թվականի ընթացքում դարձել է 167 գոլի հեղինակ: Եվ սա ընդամենը 54 խաղում: Սա նշանակում է, որ գերմանական թիմը միջինում ամեն խաղում կարողացել է 3 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը:

«Բավարիայից» հետո լավագույն արդյունքն ունի «Մանչեսթեր Սիթին»: «Քաղաքաբնակները» 2021 թվականին անցկացրելեն 67 հանդիպում և հեղինակել 163 գոլ:

Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը նկատելիորեն զիջում է առաջին երկուսին: Մբապեն և ընկերները 61 խաղում կարողացել են դառնալ 129 գոլի հեղինակ:

Մյուս թիմերը.

4. «Բորուսիա Դորտմունդ» 55 խաղ- 125 գոլ

5. «Ատալանտա» 57 խաղ- 123 գոլ

6. «Նապոլի» 57 խաղ- 119 գոլ

7. «Լիվերպուլ» 56 խաղ- 117 գոլ

8. «Ինտեր» 53 խաղ- 116 գոլ

9. «Վիլյառեալ» 62 խաղ- 114 գոլ

10. «Ռոմա» 60 խաղ- 111 գոլ