Մեսսին ընդգրկված չէ L’Équipe -ի տարվա խորհրդանշական հավաքականում

Ֆրանիսական L’Équipe ամսագիրը կազմել է 2021 թվականի խորհրդանշական հավաքականը։

Հետաքրքիր է , որ այդ կազմում ընդգրկված չէ ՊՍժ-ի հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին: «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես բացակայում է։

Դարպասապահ՝ Էդուարդ Մենդի (Չելսի):

Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ (Լիվերպուլ), Ռուբեն Դիաշ (Մանչեսթեր Սիթի), Մարկինյոս (ՊՍԺ) և Տեո Էրնանդես (Միլան):

Կիսապաշտպաններ՝ Նգոլո Կանտե և Ժորժինյո (երկուսն էլ՝ Չելսի):

Վինգերներ՝ Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) և Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի):

Հարձակվողներ՝ Ռոբերտ Լևանդովսկի (Բավարիա) և Կարիմ Բենզեմա (Ռեալ Մադրիդ):