2021 թվականին տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստները

Հեղինակավոր Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների 10-նյակը, որոնք տրանսֆերային արժեքի ամենաշատ աճն են գրանցել 2021 թվականին:

Ցուցակի առաջին համարը «Ֆիորենտինայի» երիտասարդ հարձակվող Դուշան Վլահովիչն է: Սերբ ֆուտբոլիստի տրնասֆերային արժեքն այս պահին 70 մլն եվրո է: 2021 թվականին այն ավելացել է 54 մլն եվրոյով:

2-րդ հորիզոնականում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է: Նորվեգացի ռմբարկուն այժմ գնահատվում է 150 մլն եվրո: 2021-ին Հոլանդի տրանսֆերային արժեքն ավելացել է 50 մլն եվրոյով:

Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը: Բրազիլացու շուկայական արժեքը 100 մլն եվրո է: Նախորդ տարի նա կարողացել է իր արժեքը բարձրացնել 50 մլն եվրոյով:

Տասնյակի մյուս ֆուտբոլիստները.

4. Պեդրի 80 մլն եվրո- ավելացել է 50 մլն-ով

5. Ջուդ Բելինգեմ 75 մլն եվրո- ավելացել է 48 մլն-ով

6. Ֆլորիան Վիրց 70 մլն եվրո- ավելացել է 46 մլն-ով

7. Ջամալ Մուսիալա 55 մլն եվրո- ավելացել է 45 մլն-ով

8. Գավի 40 մլն եվրո- ավելացել է 40 մլն-ով

9. Էմիլ Սմիթ Ռոու 38 մլն եվրո- ավելացել է 35.3 մլն-ով

10. Ջեք Գրիլիշ 80 մլն եվրո- ավելացել է 30 մլն-ով