Լուկակուն կլինի Տոտենհեմի հետ խաղի հայտացուցակում

Ռոմելու Լուկակուն կլինի «Չելսիի» հայտացուցակում «Տոտենհեմի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղի համար:

Սպասվում է, որ թիմի մարզիչ Թոմաս Տուխելը հարձակվողին կընդգրկի թիմի մեկնարկային կազմում։ ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հույս են հայտնում, որ Ռոմելուն հրապարակավ ներողություն կխնդրի իր խոսքերի համար։ Բոլոր կողմերը ցանկանում են այս իրավիճակը թողնել անցյալում, գրում է The Guardian-ը։

Գերմանացի մասնագետի և բելգիացի հարձակվողի հանդիպումն արդյունավետ է անցել։ «Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան ակտիվորեն մասնակցել է Տուխելի և Լուկակուի միջև լարված իրավիճակի կարգավորմանը։