Լա Լիգայի պատմության մեջ առաջին անգամ 2000 թվականին կամ ավելի ուշ ծնված խաղացողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Լա լիգայի 19-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» հաղթել է «Օսասունային» 3:1 հաշվով:

Բասկյան ակումբի երեք գոլերն էլ հեղինակել է 21-ամյա կիսապաշտպան Օյան Սանսետը։

Լա Լիգայի պատմության մեջ սա առաջին անգամն էր, երբ 2000 թվականին կամ ավելի ուշ ծնված ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դառնում, նշում է Opta-ն:

Սանսետը «Ատլետիկի» ակադեմիայի սան է: Ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում նա անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։