Թրեյ Յանգը «Ատլանտայի» և NBA-ի պատմության ռեկորդ է սահմանել

«Ատլանտա Հոքսի» խաղարկող Թրեյ Յանգը NBA-ի կանոնավոր առաջնության «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» հետ խաղում (131:136) վաստակել է 56 միավոր և կատարել 14 արդյունավետ փոխանցում։

Նման ցուցանիշներով սա առաջին հանդիպումն է լիգայի պատմության մեջ, իսկ 56 միավորը արդյունավետության ռեկորդ է «Ատլանտայի» պատմության մեջ և NBA-ի այս խաղարկությունում։ Մինչ այս, ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքն ուներ Կևին Դյորանտը՝ 51 միավորով:

Հիշեցնենք, որ ամռանը բասկետբոլիստը նոր հնգամյա պայմանագիր է կնքել «Ատլանտայի» հետ։ Եթե ​​2021/2022 մրցաշրջանի վերջում Յանգը մտնի խարհրդանշական հնգյակի մեջ, ապա աշխատավրձը կկազմի 207 միլիոն դոլար, եթե ոչ, ապա՝ 172 միլիոն դոլար: Երկարաձգումն ուժի մեջ կմտնի 2022 թվականից։