Արսենալը 55 մլն եվրո և իր ֆուտբոլիստին է առաջարկել Վլահովիչի համար

«Արսենալը» ցանկանում է գնել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, լոնդոնյան ակումբը հարձակվողի համար առաջարկել է 55 + 15 մլն եվրո։

«Զինագործները» պատրաստ են կանխիկ վճարել 55 միլիոն եվրո, իսկ 15 մլն եվրոյի փոխարեն առաջարկել Լուկաս Տորեիրային:

Հիշեցնենք, որ ուրուգվայցին իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, ակումբների միջև պայմանագրում նշված է ֆուտբոլիստին 15 միլիոն եվրոյով գնելու տարբերակը: Հաղորդվում էր, որ «Ֆիորենտինան» ցանկանում է գնել Տորեյրային։

«Մանուշակները» հունվարին բաց չեն թողնի Վլահովիչին, սակայն «Արսենալը» ցանկանում է համաձայնության գալ իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի ամառային տրանսֆերի պայմանների շուրջ։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Դուշանը չի ցանկանում տեղափոխվել «Արսենալ»։

Սերբ հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ֆիորենտինայի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: