Ռանգնիկ. Ընտրում էի Ռոնալդուի և Դե Խեայի միջև

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը բացատրել է, թե ինչու Մագուայերի վնասվածքից հետո Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ ավագի թևկապը, ոչ թե Դավիդ դե Խեան։

«Ռոնալդուն ընդհանուր առմամբ ամենափորձառու խաղացողն է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ժամանակի առումով: Կարծես նա ամենաերկարն է եղել ակումբում:

Անկեղծ ասած, ես ընտրություն էի կատարում Ռոնալդուի և Դավիդ Դե Խեայի միջև։ Բայց ես ուզում էի թևկապը տալ դաշտում խաղացող ֆուտբոլիստի, և այդ պատճառով ընտրեցի Կրիշտիանուին»,- ասել է Ռանգնիկը Sky Sports-ին:

Պորտուգալացին իր կարիերայի ընթացքում 2-րդ անգամ էր մանկունյական ակումբին, ավագի թևկապով դուրս բերում խաղադաշտ:

Առաջին անգամ նման բան եղել էր 2008 թվականին՝ «Բոլտոնի» դեմ խաղում: