2021 թվականին տրանսֆերային արժեքի ամենամեծ կորուստ գրանցած ֆուտբոլիստները

Հեղիանակավոր Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների 10-նյակը, որոնց տրանսֆերային արժեքն ամենաշատն է ընկել 2021 թվականին:

Այս ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը: Բելգիացու տրանսֆերային արժեքը նվազել է 42 մլն եվրոյով և այժմ կազմում է 18 մլն եվրո: 2-րդ հորիզոնականում «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն է: Կոուտինյոյի արժեքը համընկնում է Ազարի արժեքին: Նվազել է 42 մլն եվրոյով և կազմում է18 մլն եվրո: Եռյակը եզրափակում է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն: Սենեգալցու տրանսֆերային արժեքն այս պահին 80 մլն եվրո է: 2021 թվականին այն նվազել է 40 մլն եվրոյով:

Տասնյակի մյուս ֆուտբոլիստները.

4. Լեո Մեսսի 60 մլն եվրո- նվազել է 40 մլն-ով

5. Ժոաո Ֆելիշ 60մլն եվրո- նվազել է 40 մլն-ով

6. Նեյմար 90 մլն եվրո- նվազել է 38 մլն-ով

7. Կլեման Լանգլե 14 մլն եվրո- նվազել է36 մլն-ով

8. Սաուլ Նիգես 35 մլն եվրո- նվազել է 35 մլն-ով

9. Ռոբերտո Ֆիրմինո 38 մլն եվրո- նվազել է 34 մլն-ով

10. Միրալեմ Պյանիչ 18 մլն եվրո- նվազել է 32 մլն-ով: