Արգենտինացի դիջեյին սպառնացել են Մեսսիի կորոնավիրուսի պատճառով

Արգենտինացի դիջեյ Ֆեր Պալասիոն ասել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին վարակվել է կորոնավիրուսով։

Ֆուտբոլիստը Սուրբ Ծննդյան արձակուրդներն անցկացրել է Ռոսարիոյում և մասնակցել մի քանի երեկույթների։ Դրանցից մեկում ելույթ է ունեցել Պալասիոն։ Երբ ՊՍԺ-ն հայտնել է Մեսսիի դրական թեստի մասին, Պալասիոն նկարահանել է մի տեսանյութ, որտեղ նա ասում էր, որ իրեն սպառնում են մահով և բռնության ենթարկում սոցիալական ցանցերում, քանի որ Լիոնելի երկրպագուները ենթադրում էին, որ դիջեյը պատասխանատու է ֆուտբոլիստի վարակման համար։

«Ես թրենդային եմ Twitter-ում, քանի որ Մեսսին վարակվել է կորոնավիրուսով։ Ասոցացնում են ինձ հետ, գրում են, որ ես եմ նրան վարակել։ Ինձ նույնիսկ «մարդասպան» էին ասում։ Շատ վատ անձնական հաղորդագրություններ եմ ստացել։

Երեկ ես թեստավորվեցի, քանի որ պետք է մեկնեմ Ուրուգվայ, և ես վարակված չեմ քովիդովս»,- ասել է Պալասիոն՝ ցույց տալով թեստի արդյունքը։

Անցած շաբաթ Պալասիոն լուսանկար էր հրապարակել Մեսսիի հետ։