🎥 NBA. Լեյքերսը և Սանսը հաղթանակներ տարան, մյուս արդյունքները

NBA-ում հերթական խաղային օրը կայացավ 7 հանդիպում:

«Լոս-Անջելես Լեյքերսը» սեփական հարկի տակ 108:103 հաշվով առավելության հասավ «Մինեսոտայի» նկատմամբ: Տանտերերից լավ հանդիպում անցկացրին Լեբրոն Ջեյմսը՝ 26 միավորով, Մալիկ Մոնկը՝ 22 միավոր և Ռասել Ուեստբրուկը՝ 20 միավոր: Կարմելո Էնտոնին պահեստայինների նստարանից կարողացավ վաստակել 14 միավոր: «Մինեսոտայից» լավագույնը Նազ Ռիդն էր: 22-ամյա բասկետբոլիստը իր անվան դիմաց գրանցեց դաբլ-դաբլ՝ 23 միավոր և 11 անդրադարձի տիրում: «Լեյքերսն» այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ 7-րդ հորիզոնական:

Արևմտյան կոնֆերենցիայում 2-րդ հորիզոնականով ընթացող «Ֆինիքս Սանսը» հյուրընկալվելիս մեծ առավելությամբ՝ 133:99 հաշվով հաղթեց «Շարլոտին»: Հյուրերից Դևին Բուկերը վաստակեց 24 միավոր, իսկ կենտրոնական Ջալեն Սմիթը 19 միավորի և 12 ռեբաունդի շնորհիվ դաբլ-դաբլի հեղինակ դարձավ: «Շարլոտից» լավագույնը Լամելո Բոլն էր 17 միավորով:

Մյուս հանդիպումները.

«Նյու Յորք Նիքս»- «Տորոնտո» 105:120

«Օրլանդո Մեջիք»- «Բոստոն Սելթիկս» 111:116

«Ինդիանա»- «Կլիվլենդ» 104:108

«Մայամի Հիթ»- «Սակրամենտո Քինգս» 113:115

«Դալաս Մավրիքս»- «Օկլահոմա Թանդեր» 95:86