Ասպիլիկուետա. Դա բացահայտ կարմիր քարտ էր

«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը (2:2):

Այս արդյունքը տխրեցրե՞ց «Չելսիին»:

-Օ, իհարկե: Զգում էինք, որ երկրորդ խաղակեսում կարող ենք սեղմել և երրորդ գոլը խփել։ Ցավոք բախտը մի փոքր չժպտաց մեզ: Մենք իրոք լավ հանդիպում անցկացրինք: Դժվար էր առաջին խաղակեսում՝ մինչև 2-րդ ընդունած գնդակը: Սակայն կարողացանք հավաքվել և վերգտնել մեր խաղը:

-Պե՞տք էր հեռացնել Սադիո Մանեին:

«Դա ակնհայտ կարմիր քարտ էր: Չեմ հասկանում, թե ինչու մրցավարը պատշաճ ուշադրություն չդարձրեց այդ դրվագին»,- ասել է իսպանացին BBC-ին :

Հանդիպման 15-րդ վայրկյանին Սադիո Մանեն օդային պայքարում արմունկով հարվածեց Ասպիլիկուետային, սակայն բավարավեց միայն դեղին քարտով: