Ցիցիպաս. Փոքր ժամանակ խաղում էի պատի հետ ու պատկերացնում, որ Մեծ սաղավարտի եզրափակչում եմ

Աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը պատասխանել է այն հարցին, թե ինչ է հիշողություններ ունի մանկական տարիքում մարզումների մասին:

«Հիշում եմ, որ ավարտեցի մարզումները և հետո երկար սպասեցի ծնողներիս՝ մի քանի ժամ: Եվ այդ ամբողջ ընթացքում ես խաղում էի պատի հետ՝ պատկերացնելով, որ դա Ուիմբլդոնի եզրափակիչն է կամ Ռոլան Գարոսը։ Հիմա մտածում եմ այդ մասին ու հասկանում, որ երկար ճանապարհ եմ անցել։

Հիշում եմ, որ թենիսի ակումբի կողքին բնակելի շենքեր կային, և ես շատ աղմուկ էի բարձրացնում, երբ հարվածում էի պատին, դա մարդկանց դուր չէր գալիս, Բայց ես շարունակում էի:

Երբ առաջին անգամ գնացի մարզման, շատ ամաչկոտ էի: Առաջին մարզչի հետ իմ բախտը շատ բերեց, նա օգնեց ինձ էլ ավելի սիրել թենիսը։ Եվ նա գիտեր, թե ինչպես աշխատել երեխաների հետ, ես միայն հիմա եմ դա հասկանում », հույն թենիսիստի խոսքերն է փոխանցում atptour.com -ը: