Կարագեր. Լիվերպուլը չի դառնա չեմպիոն

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը «Չելսիի» հետ խաղից հետո բացատրել է, թե ինչու Յուրգեն Կլոպի թիմը չի նվաճի Պրեմիեր լիգայի գավաթն այս մրցաշրջանում:

«Ահա թե ինչու «Լիվերպուլը» չի պատրաստվում չեմպիոն դառնալ այս մրցաշրջանում:

Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» հաշվի մեջ առջևում է եղել 17 անգամ: Ինչպես նաև «Մանչեսթեր Սիթին»: «Մանչեսթեր Սիթին» հաղթել է բոլոր հանդիպումներում, իսկ «Լիվերպուլը»՝ 12-ում:

«Լիվերպուլի» մոտ այս մրցաշրջանում բացակայում է խաղի վերահսկողությունը: Սա տեսանք դա նաև «Տոտենհեմի» հետ խաղում։

Խաղի առումով սա լավագույն խաղն էր, որը ես տեսել եմ այս մրցաշրջանում, բայց «Լիվերպուլի»՝ տիտղոսը նվաճելու հնարավորությունների առումով, դա թանկ կարժենա նրանց: Վերջին հինգ խաղերում նրանք առջևում են եղել հաշվի մեջ , բայց միայն մեկ անգամ են հաղթել։ Եվ դա է տարբերությունը «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև»,- ասել է Կարագերը Sky Sports-ին:

«Լիվերպուլը» 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և 11 միավորով զիջում է առաջատար «Սիթիին»: