«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Լա լիգայի «Մալյորկայի» հետ հանդիպման արդյունքները (1:0):
«Սրանք ոսկե երեք միավորներ են: Սա թիմի, մի խումբ խաղացողների, ընտանիքի հաղթանակ է։
Ես ասացի, որ հանդիպումը պետք է հետաձգվի, քանի որ տեսա, թե ինչ դժվարություններ ունենք, բայց ես շատ հպարտ եմ թիմով։
Տեր Շտեգենը փրկեց մեզ, նա շատ պահանջկոտ է իր նկատմամբ։ Ես ուրախ եմ ողջ թիմի, Մարկ-Անդրեի և հատկապես Լյուկ դե Յոնգի համար։ Նա պրոֆեսիոնալ է՝ աշխատանքում, մարզվելիս։
Այս երեք միավորը մեզ կօգնեն սկսել պայքարը աղյուսակի վերևում գտնվող տեղերի համար։ Տպավորիչ է, որ այս իրավիճակում երեք միավոր վաստակեցինք:
Հաղթանակը մեզ մոտեցնում է մեր առաջին նպատակին՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրին։ Թիմում 17 կորուստները հաշվի առնելով՝ սա պատմական հաղթանակ է։
Շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ թիմային աշխատանք, հաղթանակը ոսկի արժե։ «Բարսելոնան» պետք է շարունակի հավատալ և աշխատել, քանի որ մենք ճիշտ ուղու վրա ենք», կատալոնացի մարզչի խսքերն է հաղորդում El Chiringuito TV -ին: