«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ հարձակվող Ռոմելու Լուկակուն կմնա ակումբում՝ չնայած կոնֆլիկտին։
Բելգիացին այս շաբաթ աղմկահարույց հարցազրույց էր տվել: Մասնավորապես, նա դժգոհություն է հայտնել լոնդոնյան թիմում իր դերից, ինչպես նաև խոստովանել է ասելով, որ ափսոսում է «Ինտերից» հեռանալու համար. «Այսպես չպետք է լիներ։ Ես կվերադառնամ»։
«Նա մեր խաղացողն է, և կմնա մեր խաղացողը։ Մենք միշտ պաշտպանելու ենք մեր ֆուտբոլիստներին։
Երբ մենք նման որոշումներ ենք կայացնում, մենք ուզում ենք իրավիճակը գնահատել, ոչ թե մամուլին լսել, այլ հասկանալ, թե ֆուտբոլիստն ինչ է ասել և ինչու։
Եթե որոշում կայացվի, որ նա կարող է չորեքշաբթի օրը խաղալ «Տոտենհեմի» դեմ, ապա այդպես էլ կլինի։ Բայց ես հիմա ձեզ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մենք պետք է խոսենք և ավելի լավ հասկանանք իրավիճակը:
Կասկած չկա, որ նա կմնա մեր խաղացողը, իսկ մենք պաշտպանում ենք մեր խաղացողներին», Տուխելի խոսքերն է փոխանցում The Independent -ը: