Սուպերլիգայի նախագիծը կարող է գործարկվել 2022 թվականին

Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը կարող է վերադառնալ 2022 թվականին, հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով Financial Times-ին։

Աղբյուրի համաձայն՝ վերջին օրերին Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» քննարկում են մրցաշարը 2022 թվականին գործարկելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Սուպերլիգան 12 թիմերի մասնակցությամբ ձևավորվել էր 2021թ ապրիլի 19-ին, սակայն երկու օր անց ինը ակումբներ հայտարարել են, որ դուրս են գալիս մրցաշարից։

Մայիսի 7-ին ՈւԵՖԱ-ն որոշել է Սուպերլիգայի նախկին մասնակիցների պատիժը։ Ինը ակումբներից յուրաքանչյուրը կվճարի 15 միլիոն եվրո բարեգործական ներդրում՝ ամբողջ Եվրոպայում ֆուտբոլը զարգացնելու համար: Ակումբները նաև պարտավորվել են որպես փոխհատուցում վերադարձնել ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մեկ մրցաշրջանում մասնակցությունից ստացված եկամուտի 5%-ը։

Մինչ օրս նոր մրցաշարի նախագծում մնացել են միայն «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»: