Պաշտոնական․ Մոնակոն նորեկ ունի

«Մոնակոն» ձևակերպել է «Գրեմիոյի» աջ պաշտպան Վանդերսոնի տրանսֆերը, հայտնում է մոնեգասկների մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ 20-ամյա բրազիլացի պաշտպանի տրանսֆերը «Մոնակոյին» կարժենա 12 միլիոն եվրո։

Վանդերսոնը բրազիլական ակումբի հիմնական թիմի կազմում անցկացրել է 59 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ակումբային մակարդակում նրա հաջող ելույթները նրան հնարավորություն տվեցին հանդես գալ նաև Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականում: