Արսենալը գտել է Օբամեյանգի փոխարինողին

«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

«Արսենալը» հետաքրքրված է շվեդ հարձակվողով, հայտնում է The Athletic-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա Իսակը 4 գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 15 խաղում, ինչպես նաև երեք գոլ է խփել Եվրոպայի լիգայի 5 խաղում։

Շվեդ հարձակվողի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ավարտվում է 2026 թվականին։ Transfermarkt-ը Իսակի տրանսֆերը գնահատում է 40 միլիոն եվրո։