Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարող տեղափոխվել միլանյան գրանդ

«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է կարիերան շարունակել «Ինտերում»։

Ինչպես հայտնում է Calciomercatonews-ը, միլանյան ակումբը դիտարկում է ռուս ֆուտբոլիստին վարձակալելու հնարավորությունը։ Մրցաշրջանի վերջում «ներաձուրիները» կարող են նաև գնել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միրանչուկին հավակնում են նաև «Ջենոան», «Վերոնան» և ևս երկու եվրոպական ակումբներ։

Միրանչուկը «Ատալանտային» միացել է «Լոկոմոտիվից» 2020 թվականի սեպտեմբերին՝ 14,5 միլիոն եվրոյի դիմաց։ Բերգամոյի թիմի կազմում նա անցկացրել է 43 հանդիպում, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։