Դե Յոնգ. Յունայթեդում ոչ մեկի չեն կարողանում իր տեղը դնել

«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Նայջել դե Յոնգը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը», ի տարբերություն այլ ակումբների, պատշաճ կարգապահական տույժեր չի ձեռնարկում իր խաղացողների նկատմամբ։

«Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Արսենալի» ավագն էր և իր վրա զգաց պատիժը։ Այո, նա թիմի ավագն է, բայց Օբամեյանգը խախտել է կարգուկանոնը և պատժվել։ Դուք դա չեք տեսնի «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պեպ Գվարդիոլան վերջերս քայլեր ձեռնարկեց Ջեկ Գրիլիշի և Ֆիլ Ֆոդենի նկատմամբ: Սա նշանակում է, որ ակումբում բոլորը հավասար պայմաններում են և պետք է թիմով հասնեն ամեն ինչի։ Ես դա չեմ տեսնում «Յունայթեդում»: «Մանչեսթեր Յունայթեդում» ոչ մեկի չեն կարողանում իր տեղը դնել», հոլանդացու խոսքերն է մեջբերում Ladbrokes-ը: