Դե Խեան կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից պայմանագրի ավարտից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան` գործող պայմանագրի ավարտից հետո, կլքի «կարմիր սատանաների» ճամբարը, փոխանցում է todofichajes.com -ը:

Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին:

«Յունայթեդն» արդեն փոխարինող է փնտրում իսպանացի դարպասապահին։ Դե Խեան կարող է տեղափոխվել Իտալիա, որտեղ նրան ձեռք բերելու հավակնորդը «Յուվենտուսն» է ։

31-ամյա դարպասապահի տրասնֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։ Դե Խեան Անգլիա էր տեղափոխվել 2011 թվականին` Մադրիդի «Ատլետիկոյից»: