Եվրո-2020. Իտալիա-Ավստրիա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի խաղում Իտալիայի ու Ավստրիայի հավաքականները հիմնական ժամանակում չկարողացան վճռել հաղթողին:

65-րդ րոպեին ավստրիացիները կարող էին առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Մարկո Առնաուտովիչի խփած գոլը մրցավարը չեղարկեց՝ VAR համակարգից օգտվելուց հետո:

Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: