Ո՞ր ակումբն է ամենաշատ գումարը ծախսել 21-րդ դարում` տրանսֆերների վրա

Transfermarkt-ի մասնագետները հետազոտություններն են կատարել և հաշվել, թե որ ակումբն է 21-րդ դարում ամենաշատը գումար ծախսել տրանսֆերների վրա:

Լոնդոնի «Չելսին» այս հաշվարկում առաջատարն է: Ռոման Աբրամովիչի թիմը 2.4 մլրդ եվրո է ծախսել ֆուտբոլիստներ գնելու համար: Նրանց քիչ տարբերությամբ զիջում է շեյխ Մանսուրի «Մանչեսթեր Սիթին»: Վերջիններս գրեթե հավասարվել էին լոնդոնցիներին, բայց Ռոմելու Լուկակուի տրանսֆերը նորից տարբերություն առաջացրեց: «Սիթին» ծախսել է 2.3մլրդ եվրո:

Իսպանական գրանդները` «Ռեալը» և «Բարսելոնան», կիսում են 3-րդ հորիզոնականը: Երկուսն էլ ծախսել են 2.2 մլրդ եվրո գումար:

Տանյակն ունի նման տեսք`

5. «Յուվենտուս»- 2.1 մլրդ

6. «Մանչեսթեր Յունայթդ» -2 մլրդ

7,8. «Ինտեր» և «ՊՍԺ»- 1.7 մլրդ

9. «Լիվերպուլ»- 1.6 մլրդ

«Ատլետիկոն» և «Միլանը» ծախսել են 1.7 մլրդ գումար: «Ռոման», «Տոտենհեմն» ու «Արսենալը»` 1.4 մլրդ, իսկ «Բավարիան»` 1.1 մլրդ եվրո: