Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստները պետք է հեռացնեն դաջվածքները

Չինաստանի հավաքականի ֆուտբոլիստները պետք է հեռացնեն իրենց դաջվածքները. Նրանց մարմնի վրա նորերի հայտնվելը խստիվ արգելված է։

Մարզիկների դաջվածքները վերջերս մեծ ուշադրություն են գրավել Չինաստանում, որոշ խաղացողներ օգտագործում են երկարաթև մարզաշապիկներ՝ իրենց մարմնի դաջվածքները ծածկելու համար:

Չինաստանի սպորտի վարչությունը երեքշաբթի հատուկ հայտարարություն է տարածել այս թեմայով։ «Բոլոր դաջվածքները պետք է մաքրվեն։Որոշ` հատուկ դեպքերում դրանք պետք է ծածկվեն մարզումների և մրցումների ժամանակ, համաձայնեցնելով թիմի հետ»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Mathrubhumi.com-ը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու մինչև 20 տարեկանների և ավելի երիտասարդների թիմերին։ Պայմանագրեր կնքելիս գործատուները ուշադրություն կդարձնեն դաջվածքներին։