Բարսելոնան պայմանագիր կկնքի Այնտրախտի ֆուտբոլիստի հետ

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ներկայիս կիսապաշտպան Ֆաբիո Բլանկոն կտեղափոխվի «Բարսելոնա»:

Ակումբն արդեն համաձայնության է եկել եզրային հարձակվողի հետ։ 17-ամյա ֆուտբոլիստը շուտով կմիանա «Բարսելոնա Բ»-ին:

Բլանկոն կարող էր անցյալ ամառ տեղափոխվել «Բարսելոնա» կամ «Ռեալ», բայց որոշեց միանալ գերմանական թիմին: Սակայն հիմնական կազմում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ակումբից:

Երիտասարդ իսպանացին «Վալենսիայի» ակադեմիայի սան է: