Բարսելոնան որոշել է չթույլատրել ֆուտբոլիստին ներկայանալ մարզումներին

Կատալոնական «Բարսելոնան» ընթացիկ տարվա ամռանը վարձակալել է վիեննական «Ռապիդից»` հարձակվող Յուսուֆ Դեմիրին, գնելու իրավունքով, բայց ֆուտբոլիստի խաղը չի տպավորում ակումբի ղեկավարությանը:

Դեմիրը անցկացրել է 9 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Արդյունքում, Չավիի գլխավորությամբ ավստրիացին ընդհանրապես դադարել է խաղաժամանակ ստանալ, իսկ դեկտեմբերի 29-ի առավոտյան մարզումն անցել է առանց նրա մասնակցության։

«Բարսելոնան» միանգամից հրապարակեց թիմում Յուսուֆի բացակայության պատճառը. «Դեմիրը չի մարզվում ակումբի որոշման արդյունքում, քանի դեռ իր ապագան չի որոշվել»։

Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնացիները ժամանակից շուտ կավարտեն ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը: