📸 Հնդկաստանում տեղադրել են Ռոնալդուի արձանը

Հնդկաստանում՝ Գոա նահանգի Կալանգուտե քաղաքում, Կրիշտիանու Ռոնալդուի պատվին արձան են կանգնեցրել։

Ըստ Times of India-ի՝ արձանի արժեքը կազմում է մոտ 15 հազար եվրո, իսկ քաշը՝ ավելի քան 400 կգ։

Գոայի նախարար Մայքլ Լոբոն արձանի երկու լուսանկար է տեղադրել Twitter-ի իր միկրոբլոգում և գրել. «Ֆուտբոլի հանդեպ սիրո և մեր երիտասարդների խնդրանքով մենք զբոսայգում տեղադրեցինք Կրիշտիանու Ռոնալդուի արձանը, որպեսզի ոգեշնչենք մեր երիտասարդներին ֆուտբոլը նոր բարձունքների հասցնելու համար։

Սակայն շատերը դժգոհ էին Ռոնալդուի արձանի տեղադրումից. ըստ քննադատների՝ իշխանությունները պետք է անմահացնեին հնդիկ մարզիկի։

Նշենք, որ Գոան պորտուգալական գաղութ էր, բայց 60 տարի առաջ միացվել է Հնդկաստանին։