Բարսելոնայում ևս 3 ֆուտբոլիստ է քովիդի դրական թեստ հանձնել

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական էջը հայտնել է, որ ակումբի ֆուտբոլիստներ` Ուսման Դեմբելեի, Սամուել Ումտիտիի և Գավիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Ֆուտբոլիստները կմեկուսանան տանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակվել են` Լանգլեն, Դանի Ալվեշը, Բալդեն և Ալբան:

Բուսկետսը, Բրետուեյթը, Անսու Ֆատին, Պեդրին, Ռոբերտոն, Դեստը և Դեպայը վնասվածքներ ունեն:

Հունվարի 2-ին` Լա լիգայի շրջանակում, կատալոնական ակումբը պետք է մրցի «Մալյորկայի» հետ: