ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին:
«Դժվար էր պատկերացնել, որ ես երբևէ կխաղայի նրա հետ նույն թիմում (ժպտում է): Դա պատիվ է: Մենք պետք է ուրախ լինենք նրան տեսնելով Փարիզում։
Պետք է շարունակենք աշխատել: Նման խաղացողի կողքին խաղալով՝ բոլորս պետք է գնանք զիջումների։ Բայց Լեո Մեսսիի հետ ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, քանի որ նրա կողքին խաղալն առաջին հերթին հաճույք է։
Ցանկանում եմ հաղթել: Եթե հանուն հաղթանակի ես պետք է գնամ ինչ-որ զիջումների, ապա կանեմ»,- ասել է Մբապեն CNN-ին տված հարցազրույցում։