Ֆորմուլա 1-ի մրցարշավորդներն ընտրել են իրենց վարկածով լավագույնին

Ֆորմուլա 1-ի պաշտոնական կայքի լրագրողները հարցում են անցկացրել մրցարշավորդների շրջանում՝ որոշելու անցած մրցաշրջանի լավագույն ավտոարշավորդների տասնյակը։ Հարցման յուրաքանչյուր մասնակից պետք է կազմեր իր լավագույն տասնյակը, որից հետո լրագրողները պետք է մրցաշարի միավորների բաշխման ձևաչափով հաշվեին միավորները:

Հետաքրքիր է, որ ոչ բոլոր ավտորաշավորդներն են մասնակցել հարցմանը:

Ֆորմուլա 1-ի 2021 թվականի լավագույն 10 ավտոարշավորդները՝ ըստ Ֆերնանդո Ալոնսոյի, Պիեր Գասլիի, Նիկոլաս Լատիֆիի, Շարլ Լեկլերի, Նիկիտա Մազեպենի, Լանդո Նորիսի, Էստեբան Օկոնի, Դանիել Ռիկարդոյի, Ջորջ Ռասելի, Կառլոս Սաինսի, Միք Շումախերի, Լենս Ստրոլի, Յուկի Ցունոդայի և Սեբաստիան Ֆետելի միավորների.

  1. Մաքս Ֆերստապեն
  2. Լյուիս Հեմիլթոն
  3. Լանդո Նորիս
  4. Կառլոս Սաինս
  5. Շարլ Լեկլեր
  6. Ֆերնանդո Ալոնսո
  7. Պիեր Գասլի
  8. Ջորջ Ռասել
  9. Էստեբան Օկոն
  10. Միք Շումախեր