Լիվերպուլն ընդհատեց իր փայլուն շարքը

Անգլիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» պարտվեց «Լեսթերին» 0:1 հաշվով:

Յուրգեն Կլոպի թիմն ընդհատեց խաղերի երկար շարքը, որնցում դարձել էին նվազագույնը մեկ գոլի հեղինակ:

«Լիվերպուլն» այս մրցաշրջանում առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը , իսկ նախորդ մրցաշրջանի հետ միասին շարքը կազմում էր 34 խաղ:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլը» 2-րդն է` 6 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: