Ռոջերս. Նա Եվրոպայում լավագույններից մեկն է

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում «Լիվերպուլին» (1-0) հաղթելուց հետո կիսվել է իր տպավորություններով։

«Դժվար է բառերով նկարագրել կատարվածը։ Խաղալ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» դեմ 48 ժամում… Բացարձակ հերոսական խաղ:

Մենք հասկանում էինք, որ պետք է լավ պաշտպանվենք, բայց նաև գիտեինք, որ կարող ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ։

Զարմանալի արդյունք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ:

Մենք մի քանի խոշոր հաղթանակներ ենք տարել, մի քանի կարևոր տիտղոսներ ենք նվաճել, բայց կա մի բան, որը կասկածի տակ չի դրվել՝ թիմի ոգին։ Երբեմն մենք վատ էինք խաղում, բայց երբեք չէինք դադարում պայքարել, և մենք դա տեսանք այսօր:

Կասպեր Շմեյխելը բարձրակարգ դարպասապահ է, լավագույններից մեկը Եվրոպայում: Նա իրեն դրսևորեց, երբ մեզ պետք էր», Ռոջերսի խոսքերն է փոխանցում BBC -ին։