Ֆերստապեն. Հայրս ինձ անընդհատ ասում էր, որ բեռնատարի վարորդ եմ դառնալու

«Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը պատմել է մթնոլորտի մասին, որում անցկացրել է իր մանկությունը և իր հարաբերությունների մասին հոր՝ Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Ջոս Ֆերստապենի հետ։

«Ես միշտ անկաշկանդ էի ու թուլացած, և դա առանձնապես դուր չէր հալիս հորս։ Քանի անգամ եմ լսել, որ բեռնատարի վարորդ եմ դառնալու։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ ես քիչ էի մտածում ապագայիս մասին և ալարկոտ էի:

«Անիծյալ, դու մտավոր հետամնաց ես», «դու ոչնչի չես հասնի» և նման բաներ: Այս արտահայտությունները լավ արտացոլում են այդ ժամանակը։ Հայրս միշտ կոպիտ էր խոսում, եթե ամեն ինչ լավ չէր ընթանում, կամ եթե ես լավ չէի փորձում: Սա ինձ մոտիվացրեց: Ես ուզում էի նրան ապացուցել, որ ես կարող եմ դա անել, որ ես արագ եմ»,- ասել է Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոնը Ziggo Sport -ի վավերագրական ֆիլմում։