Բարսելոնայի 3 խաղացող քովիդի դրական թեստ ունի

«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով:

Խոսքը պաշտպան Ժորդի Ալբայի մասին է։ Ավելի վաղ դրական թեստեր էին հանձնել Կլեման Լանգլեն ու Դանի Ալվեսը։

Նրանք բոլորն էլ մեկուսացված են տանը և իրենց նորմալ են զգում, հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական էջը:

Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի հունվարի 2-ին։ Կատալոնական ակումբի մրցակիցը կլինի Մալյորկան։