Կոզլով. Զախարյանը երեք գլուխ ուժեղ էր մյուսներից

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մարզիչ Պավել Կոզլովը կիսվել է ֆուտբոլիստի առաջընթացի մասին իր մտքերով։

«Արսենն արդեն ֆուտբոլիստ էր ծնվել, բոլորից երեք գլուխ ուժեղ էր։ Երեխաները սովորում էին ֆուտբոլի տարրական դպրոցում, իսկ Արսենը հասկանում էր ֆուտբոլը և խաղում էր։ Նա շատ էր աչքի ընկնում ու չէր սիրում պարտվել։ Զախարյանը շատ արագ գերազանցեց երեխաների մակարդակը, ուստի իմ խնդիրն էր Արսենին ավելի հեռու տեղափոխել: Դրանից հետո եղավ ակադեմիան, այնուհետև արդեն` «Դինամոն», Կոզլովի խոսքերն է փոխանցում  championat.com -ը:

Մոսկովյան ակումբի կիսապաշտպանը նվաճել էր Ռուսաստանի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչումը: