📹 ՋԱ Մորանտի վերջին վայրկյանին կատարած նետումը հաղթական էր կոնֆերենցիայի առաջատարի հետ խաղում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հերթական խաղային օրում կայացան մի շարք հանդիպումներ:

Խաղային օրվա կենտրոնական հանդիպման ժամանակ միմյանց հետ մրցեցին Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆինիքս Սանսը» և 4-րդ հորիզոնականում ընթացող «Մեմֆիս Գրիզլիսը»: Հանդիպումն անցավ համառ պայքարում և հաղթողը պարզ դարձավ միայն վերջին քառորդի մարող վայրկայնների հետ: «Ֆինիքսը» առջևում էր 113:112 հաշվով, բայց հյուրերի առաջատար ՋԱ Մորանտի ֆանտաստիկ անցումն ու վաստակած միավորը հաղթանակ բերեցին «Մեմֆիսին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ՋԱ Մորանտը` վաստակած 33 միավորով: «Ֆինիքսից» լավագույնը Դևին Բուկերն էր` 30 միավորով: Այս պարտությունից հետո «Սանսը» զիջեց առաջատարությունը «Գոլդեն Սթեյթին», իսկ «Գրիզլիսը» կշարունակի մնալ լավագույն քառյակում:

Մյուս արդյունքները.

«Հյուստոն»- «Շարլոտ» 99:123

«Չիկագո»- «Ատլանտա» 130:118

«Բոստոն»- «Մինեսոտա» 103:108

«Յուտա»- «Սան Անտոնիո» 110:104

«Դալաս»- «Պորտլենդ» 132:117

«Բրուկլին»- «Լոս-Անջելես Կլիպերս» 124:108