Հայտնի է` թե ինչու Բարսելոնան դեռևս չի հայտարարել Տորեսի տրանսֆերի մասին

Հայտնի է դարձել, թե ինչու «Բարսելոնան» դեռ չի հայտարարել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերան Տորեսի տրանսֆերի մասին։

Ակումբները համաձայնության են եկել գործարքի շուրջ, և 21-ամյա իսպանացին բուժզննում է անցել։ Սակայն «Բարսան» դեռ չի ստացել «Մանչեսթեր Սիթիից» տրանսֆերն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, և քանի դեռ դրանք չեն ստացել, գործարքի մասին չի հայտարարվի։

Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ կողմերը նաև գնահատում են պայմանագրերը, թե ինչպե պետք է դրանք հարմարեցնեն Լա լիգայի ֆինանսական ֆեյր-փլեյին և աշխատավարձի պահանջներին:

Հիշեցնենք, որ Ֆերան Տորեսը կատալոնական ակումբ կտեղափոխվի 55 + 10 միլիոն եվրոյի դիմաց։