Մբապե. Մենք սիրում ենք ֆուտբոլը, բայց այդ ժամանակ այն կդառնա սովորական մրցաշար

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով դեմ է արտահայտվել աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անգամ անցկացնելուն։

Մբապեն և Լևանդովսկին համատեղ հարցազրույց են տվել Globe Soccer Awards-ի ժամանակ, որում ֆրանսիացին ճանաչվել է տարվա լավագույն խաղացող, իսկ լեհը ստացել է Դիեգո Մարադոնայի մրցանակը տարվա լավագույն ռմբարկու համար։

«Աշխարհի առաջնություն երկու տարին մեկ՞: Ես չեմ կարող ասել՝ սա ճիշտ է, թե սխալ: Աշխարհի գավաթը յուրահատուկ բան է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ: Եթե անցկացնենք երկու տարին մեկ, այն կվերածվի սովորական մրցաշարի։

Համաձայն եմ Ռոբերտի հետ, մենք արդեն տարեկան 60 հանդիպում ենք անցկացնում և բազմաթիվ մրցաշարերի մասնակցում։ Այո, սիրում ենք խաղալ, բայց դա չափազանց է: Եթե ​​ցանկանում եք որակյալ ֆուտբոլ տեսնել, պետք է թույլ տաք խաղացողներին հանգստանալ։ Մենք պետք է մտածենք որակի մասին և հարգենք ֆուտբոլիստների առողջությունը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն մտադիր է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը անցկացնել 2 տարին մեկ անգամ: