ՖԻՖԱ-ն Բարսային փոխհատուցում կտրամադրի Եվրոյի ընթացքում Դեմբելեի ստացած վնասվածքի համար

«Բարսելոնան» ՖԻՖԱ-ի դրամական փոխհատուցում կստանա Ուսման Դեմբելեի վնասվածքի համար։

24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի ճամբարում՝ վնասելով աջ ծնկի երկգլուխ մկանը։ «Բարսելոնան» արդեն հասցրել է հաղորդել, որ Դեմբելեն պետք է վիրահատվի։

Կատալոնական ակումբը չի հստակեցրել խաղացողի ապաքինման ժամկետները, բայց ԶԼՄ-ները գրում են, որ մոտ 4 ամիս կպահանջվի դրա համար։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ ՖԻՖԱ-ի պաշտպանության ծրագիրը կփոխհատուցի «Բարսելոնային» ֆուտբոլիստի ժամանակավոր կորուստը։ Կատալոնացիները օրական ավելի քան 20 հազար եվրո կստանան, եթե խաղացողը ստիպված լինի բաց թողնել 24 օրվանից ավելի։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում::