Կոբելև. «Զախարյանը Ռեալու՞մ: Ես չեմ կարդում նման անհեթեթություն

«Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելևն արձագանքել է այն տեղեկությանը, որ մոսկովյան թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

«Ես նման անհեթեթություն չեմ կարդում. Սա նորությո՞ւն է։ Երբ լինի պաշտոնական հայտարարություն, նոր կխոսենք, բայց հիմա ոչինչ չեմ ուզում մեկնաբանել։ Արդյո՞ք նա հիմա պետք է մեկնի Եվրոպա: Ես արդեն բազմիցս խոսել եմ այս մասին», Կոբելևի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Կոբելևը նշել է, որ Զախարյանի համար դեռևս վաղ է տեղափոխվել Եվրոպա: Ըստ նրա պետք է գտնել հարմար թիմ և մարզիչ, որպեսզի ֆուտբոլիստը չնստի պահեստայինների նստարանին` այլ խաղա:

Այս մրցաշրջանում 18-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։