Պիրլոն` պորտուգալական գրանդի գլխավոր մարզչի թեկնածու

Յուվենտուսի նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կարող է մարզչական կարիերան շարունակել Պորտուգալիայում։

Ինչպես հայտնում է Calciomercato.it-ը, 42-ամյա մասնագետը գտնվում է «Բենֆիկայի» հետաքրքրությունների շրջանակում:

Պորտուգալական ակումբի նախագահ Ռուի Կոստան դիտարկում է մի քանի թեկնածուների, այդ թվում՝ իտալացուն։ Կոստան և Պիրլոն ժամանակին միասին խաղացել են «Միլանում»։

«Բենֆիկայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի ապագան մնում է անորոշ, չնայած թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:

Մասնագետի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Ֆլամենգոն»: