Կոնտե. Պետք չէ այդ թիմերին իրար հետ համեմատել

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Չելսիի» հետ համեմատությունները, որը նրա գլխավորությամբ 2016/17 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն ։

«Կարծում եմ՝ իրավիճակն այլ է, չեմ սիրում նման զուգահեռներ անցկացնել, քանի որ տարբերությունը շատ մեծ է։ Բացի այդ, ես շատ լավ հիշում եմ, որ ես սկսեցի աշխատել «Չելսիում» մրցաշրջանի սկզբից, և երբ սկսում ես գործի անցնել մրցաշրջանի սկզբում, հնարավորություն ես ունենում աշխատել քո խաղացողների հետ և որոշումներ կայացնել նրանց վերաբերյալ: Սրանք նույն բանը չեն։

Իհարկե, մենք պետք է շարունակենք ավելացնել՝ օգտագործելով այն վստահությունը, որ ունենք ուժեղանալու համար։ Բոլորս էլ լավ գիտենք, որ մեզ լուրջ աշխատանք է սպասվում», իտալացու խոսքերն է մեջբերում  Evening Standard -ը։

Կոնտեն կարողացել էր «ազնվականների» հետ չեմպիոն դառնալ իր առաջին մրցաշրջանում: